ԲՀԿ-ի արձանագրած անճշտությունները կուղղվեն և կարտացոլվեն քաղվածքներում ու վերջնական արդյունքներում. ԿԸՀ

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, 7-ը հունիսի, 2026թ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության արձանագրած անճշտությունները կուղղվեն ու արդեն արտացոլված կլինեն ուրբաթ օրը հրապարակվելիք քաղվածքներում, ինչպես նաև կիրակի օրը հրապարակվելիք ընտրությունների վերջնական արդյունքներում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակը:

«Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:

ԲՀԿ-ն նաև մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել, այդ թվում թիվ 27/7-ում, որտեղ, ինչպես պնդում է, 77 ձայներից 76-ը չէր հաշվարկվել:

Թե արդյոք ԲՀԿ-ն կհաղթահարի 4-տոկոսանոց անցողիկ շեմը, ըստ ԿԸՀ-ի, պարզ կդառնա կիրակի օրը, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները: Նախնական արդյունքներով Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել 3.996 տոկոս ձայն:

Վերահաշվարկի համար ԲՀԿ-ից բացի դիմել է ընտրություններին մասնակցող ևս երկու ուժ՝ «Միասնության թևեր»-ը և «Հայաստան» դաշինքը:

Վերահաշվարկն ավարտվելու է ուրբաթ օրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 ԸԸՀ Սպասում ենք՝ ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, թե՞ ոչ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ ԿարապետյանԲՀԿ-ն այս պահին վերահաշվարկի գործընթացի մեջ էԳլխավոր ինտրիգը՝ ԲՀԿ-ն կանցնի՞ արդյոք խորհրդարան