Լիբանանի պաշտոնյան հերքել է Reuters-ի հաղորդումը, թե Բեյրութը Իսրայելի հետ համաձայնության է եկել երկրների ցուցակի շուրջ, որոնք կարող են զորքեր ուղարկել Լիբանան՝ «Հեզբոլա» զինված խմբավորման զինաթափումը վերահսկելու նպատակով։
Reuters-ը նախորդ շաբաթ հայտնել էր, որ Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել հնարավոր մասնակից երկրների ցուցակի շուրջ։ Երեկ էլ երեք աղբյուրների վկայակոչելով՝ հաղորդել էր, որ ցուցակում որպես վերահսկման մեխանիզմի հնարավոր մասնակիցներ ներառված են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան և Ինդոնեզիան։
Լիբանանի պաշտոնյան այսօր հայտարարել է, որ նման համաձայնություն չկա, և Բեյրութը հարցի շուրջ դեռևս բանակցում է ԱՄՆ-ի հետ։