Բեռլինում հունվարի 3-ին էլեկտրական մալուխ է այրվել, ինչը հանգեցրել է Լիխտերֆելդի շրջանի 50 հազար տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի անջատմանը, հայտնում է տեղական ոստիկանությունը:
Նշվում է, որ հրդեհը կարող է պայմանավորված լինել հրկիզմամբ:
Հրդեհն ազդել է շուրջ երկու հազար առևտրային կազմակերպությունների վրա, բջջային և ֆիքսված հեռախոսային ծառայությունները նույնպես կարող են խափանումներ ունենալ:
Ոստիկանությունը և փրկարարական ծառայությունները դեպքի վայրում են: