Բելգորոդը ամենազանգվածային հրետակոծությանն է ենթարկվել. նահանգապետ

HIMARS համակարգից արձակված հրթիռ, արխիվ

Շաբաթ երեկոյան ռուսաստանյան Բելգորոդ քաղաքը Ուկրաինայի կողմից հրետակոծության է ենթարկվել, հաղորդում են նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը և «Պեպել» տելեգրամյան ալիքը: Ըստ նահանգապետի՝ տուժածներ չկան:

Գլադկովի վկայությամբ՝ դա քաղաքի ամենազանգվածային հրետակոծությունն էր:

Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովի փոխանցմամբ՝ հրետակոծությունից հետո դադարել են գործել մի քանի շենք ջեռուցմամբ ապահովող պոմպակայանի պոմպերը: «Պեպել»-ը հաղորդում է, որ հրետակոծության թիրախը Բելգորոդի ՋԷԿ-ն էր, որի շենքին մի քանի հարված է հասցվել:

Նահանգապետը գրել է, թե, ենթադրաբար, Բելգորոդին հարվածներ են հասցվել HIMARS հրթիռներով: «Պեպել»-ը, այդուհանդերձ, ենթադրում է, որ հրետակոծությունը կատարվել է «Գրադ»-ից, բայց և հնարավոր է համարում, որ ՋԷԿ-ին հարվածը հասցվել է HIMARS-ից:

Գլադկովը հայտնել է նաև, որ այսօր առավոտյան Կրասնայա Յարուգա ավանում անօդաչու թռչող սարքը պայթել է մասնավոր տան մոտ, տուժել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Բելգորոդի ՋԷԿ-ին հասցված հարվածը պաշտոնապես չի մեկնաբանել: Գերատեսչության տվալներով՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը ռուսաստանյան տարածաշրջանների երկնքում որսացել և ոչնչացրել են 52 ուկրաինական անօդաչու թռչող սարք, դրանցից երեքը՝ Բելգորոդի մարզում: Անօդաչուները գրոհել են նաև Բրյանսկի, Ռոստովի, Օրյոլի, Աստրախանի մարզերը և Կրասնոդարի երկրամասը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վոլգոգրադում ԱԹՍ-ի հարձակումից հետո նավթամբարը հրդեհվել է Պենզայի նավթամբարում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել