Ռուսաստանի Բելգորոդի մարզի տարբեր շրջաններում մեքենաների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ ևս երեքը, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Հաղորդվում է նաև, որ գիշերը ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Տուապսեի նավթավերամշակման գործարանին: Սա վերջին ամսվա ընթացքում Տուապսեի նավթամշակման գործարանին հասցված երրորդ հարվածն է։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ «անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելուց» հետո նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել: Ռուսական կողմը նաև հաղորդում է,որ հրդեհաշիջման աշխատանքներին 120 փրկարարներ և շուրջ 40 միավոր տեխնիկա է մասնակցում։
Կիևը դեռ չի մեկնաբանել հաղորդագրությունները: