Բելգորոդի Գրեյվորոն քաղաքում ԱԹՍ հարվածից մեկ մարդ զոհվել է, մեկը վիրավորվել

Բելգորոդ, սեպտեմբեր, 2024թ․

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Բելգորոդի շրջանի Գրեյվորոն քաղաքի մեկ բնակիչ է մահացել, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ տեղի բնակիչը մահացել է ստացած վերքերից, երբ անօդաչու սարքը պայթուցիկ է գցել մեքենայի վրա։ Եվս մեկ մարդ վիրավորվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի առավոտյան հայտնել է, որ Ռուսաստանի երկնքում և Ղրիմի տարածքում 19 ԱԹՍ է ոչնչացվել, այդ թվում՝ երեքը Բելգորոդի շրջանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԹՍ հարձակումներ Տուապսեի նավահանգստի ուղղությամբ