Երեկ երեկոյան ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի վրա, մի կին զոհվել է, կան վիրավորներ, հաղորդել է Բելգորոդի մարզի նահանգապետ Ալեքսանդր Շուվաևը: Եվս մեկ մարդ է զոհվել Գրայվորոնում, փոխանցել է նահանգապետը:
Ընդհանուր առմամբ, իշխանությունների տվյալներով, Գրայվորոնսկի և Շեբեկինսկի շրջաններում վիրավորվել է 12 մարդ, այդ թվում՝ 4 երեխա: Բելգորոդում, ըստ օպերատիվ շտաբի, վնասվել են 7 բազմաբնակարան և 30 մասնավոր տներ, այրվել են 6 ավտոմեքենաներ:
Բրյանսկի մարզի նահանգապետ Եգոր Կովալչուկը հաղորդել է անօդաչուների հարձակումների հետևանքով 4 վիրավորների մասին:
Ուկրաինական մոնիթորինգային ալիքները հաղորդում են Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների մասին Մայկոպում ռազմական օդանավակայանի, ինչպես նաև Ռուսաստանում այլ վայրերի վրա, որտեղից անօդաչու թռչող սարքեր են արձակվում Ուկրաինայի վրա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է գիշերը 559 անօդաչու թռչող սարք խոցելու մասին, նաև փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը: