Բելգիայի պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհը մոտենում է Գերմանիայի սահմանին

Հրշեջները պայքարում են Բելգիայի պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհը մարելու համար, հայտնում է Reuters-ը:

Կիրակի առավոտվա դրությամբ այրվել է 3000 հեկտար հողատարածք և շարժվում է դեպի Գերմանիայի սահմանը, հայտնել են տեղական իշխանությունները։ Երկրի արևելքում գտնվող High Fens արգելոցում բռնկված հրդեհը շարունակվում է ուրբաթ օրվանից:

Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգի տվյալներով՝ հրդեհի չափը կրկնակի գերազանցում է 2011 թվականի հրդեհի չափը, որի հետևանքով այրվել էր մոտ 1400 հեկտար տարածք։

Եվրոպական միությունը նախօրեին երեք ուղղաթիռ և երկու հրշեջ օդանավ է ուղարկել Բելգիա՝ երկրի արևելքում մոլեգնող անտառային հրդեհի դեմ պայքարելու համար:

Այս շաբաթ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Բելգիան, բախվել են ամռան հինգերորդ շոգի ալիքին, ինչ էլ նպաստում է անտառային հրդեհների առաջացմանն ու տարածմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար