Բելառուսը առնվազն 22 քաղբանտարկյալի պահում է հոգեբուժարաններում

Բելառուս - Մոգիլյովի հոգեբուժական հիվանդանոցի ցուցանակը, արխիվ

Առնվազն 22 անձինք, ովքեր քաղաքական բանտարկյալներ են ճանաչվել իրավապաշտպանների կողմից, հարկադրաբար պահվում են Բելառուսի հոգեբուժական հաստատություններում: Այս մասին հաղորդում են բելառուսցի իրավապաշտպանները և բժիշկները՝ ընդգծելով, որ պատժիչ հոգեբուժության խորհրդային ժառանգությունը նորօրյա դրսևորում է ստացել այդ երկրում:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը նշում է, որ հարկադիր հոգեբուժությունը քաղբանտարկյալներին անորոշ ժամանակով ազատազրկմանը զուգահեռ դուրս է թողնում երկրի սովորական բանտային համակարգից:

Այդ անձանց մեղսագրվում են կառավարական պաշտոնյաներին վիրավորելը, իշխանությունների կողմից ծայրահեղական որակվող գործողություններ, ինչպես նաև ահաբեկչությանն առնչվող ենթադրյալ իրավախախտումներ:

Ի տարբերություն սովորական բանտարկության՝ հարկադիր հոգեբուժությունը նախապես սահմանված ժամկետ չունի, բացի այդ՝ «բուժառուները» չեն կարող համաներմամբ ազատ արձակվել կամ ներման արժանանալ:

«Այդ մարդիկ յուրօրինակ «գորշ գոտում» են», նույնիսկ կասեի՝ «սև գոտում», - հայտարարել է նախկին բանտային բժիշկ Վասիլ Զավադսկին, ով վերապատրաստվել է որպես հոգեբույժ:

Իրավապաշտպանները նշում են, որ իրենց հայտնի չէ 2020 թվականից ի վեր հոգեբուժական հաստատությունից ազատ արձակված որևէ քաղբանտարկյալի մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տարիներ բանտում անցկացնելուց հետո՝ ազատություն. բելառուսցիները հասել են ԼիտվաԲելառուսի ազատության մեջ հայտնված գործիչները հայտարարում են որոշումների համար չզղջալու, պայքարելու մասինԼուկաշենկոն ազատ է արձակել 123 բանտարկյալի, այդ թվում՝ Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային