Մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ է կանչվել Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը, հաղորդում է այդ երկրի արտգործնախարարությունը:
«Հայ դիվանագետին ներկայացվել է խիստ բողոք և հանձնվել համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ»,- ասված է Բելառուսի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
Գերատեսչությունից, սակայն, մանրամասներ չեն հաղորդվում: