BBC-ն պատրաստվում է կրճատել շուրջ 2 հազար աշխատատեղ

Միացյալ Թագավորություն - BBC-ի կենտրոնակայանը Լոնդոնում, արխիվ

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ BBC-ն պատրաստվում է կրճատել շուրջ 2 հազար աշխատատեղ։

Ըստ ITV News-ի և Press Association-ի՝ սա կլինի հեռարձակող կազմակերպությունում ամենախոշոր կրճատումների փուլը վերջին գրեթե 15 տարվա ընթացքում։

BBC-ն դեռևս պաշտոնապես չի հաստատել նախատեսվող կրճատումները, որոնք, սակայն, ըստ տեղեկությունների, արդեն ներկայացվել են աշխատակիցներին։