Բայրամովն ու Բոճորիշվիլին շեշտել են Հարավային Կովկասի աճող ռազմավարական նշանակությունը

Ստամբուլում նախօրեին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Նախարարները նշել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի՝ տարածաշրջանային, գլոբալ նշանակությունը, ներառյալ Հարավային գազային միջանցքը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Միջին միջանցքը, քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերի և Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության ապահովումը, ընդգծել են՝ Եվրոպան և Ասիան կապող կարևոր միջանցքի կարգավիճակում Հարավային Կովկասի աճող ռազմավարական նշանակությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացումըՖիդան. Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբՍտամբուլում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը