Բայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ, Նյու Յորք, 25 սեպտեմբերի, 2024թ.

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչինի միջև։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ նրանք քննարկել են ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և, այս համատեքստում, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական և քաղաքական կարգավորման հեռանկարները։

Ըստ APA գործակալության՝ Արաղչին մանրամասն ներկայացրել է բանակցային գործընթացի շուրջ իրավիճակը, իսկ Բայրամովը վստահեցրել է, որ Ադրբեջանը աջակցում է հակամարտությունը խաղաղ և բանակցությունների միջոցով լուծելու ջանքերին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մենք կշարունակենք միմյանց կողքին լինել». Ալիևը՝ Փեզեշքիանին