Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին:
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բայրամովը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պաշտոնյաների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, հայտնում է ադրբեջանական APA-ն։
Հայաստանի արտգործնախարարը Արարատ Միրզոյանն օրերս հայտնել է, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում նախատեսվում է իր և Բայրամովի հանդիպումը: Այլ մանրամասներ, սակայն, Միրզոյանը չէր հայտնել՝ նշելով, որ «վերջնական պայմանավորվածություն չկա, գրաֆիկներից է կախված»:
Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։
Երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը սեպտեմբերի սկզբին Բիշքեկում էր՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Բայրամովը հանդիպումից հետո հայտնել էր, որ այնտեղ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել և առաջիկայում կրկին հանդիպելու են։