Բայրամով-Արաղչի հեռախոսազրույց է կայացել

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչի և Ջեյհուն Բայրամով, արխիվ

Այսօր հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Աբբաս Արաղչիի միջև:

Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Արաղչիին ցավակցել է նրա քրոջ մահվան կապակցությամբ, ապա նախարարները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում առկա իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ: «Նշվել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման, փոխադարձ վստահության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների ընդլայնման կարևորությունը», - ասված է Բաքվի պաշտոնական հաղորդագրությունում:

Իրանական կողմը զրույցի մասին դեռ չի հաղորդում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթները՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով