ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ներում է շնորհում 39 մարդու, ովքեր դատապարտվել են ոչ բռնի հանցագործությունների համար և մեղմացնում է գրեթե 1500 այլ անձանց պատիժը, ովքեր երկարաժամկետ ազատազրկման էին դատապարտվել։ Սա ռեկորդային թիվ է մեկ օրվա համար։
Մեկ օրվա համար աննախադեպ ու ռեկորդային թվով ներումների մասին Բայդենը հայտարարում է իր որդուն՝ Հանթերին ներում շնորհելուց ավելի քան մեկ շաբաթ անց։
Այդ որոշումից հետո հնչում էին պահանջներ ներում շնորհել նաև այլ հազարավոր ամերիկացիների, որոնք անարդարացիորեն դատապարտվել են ԱՄՆ դատական համակարգի կողմից։
Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ անցած շաբաթ քննարկվել է ներում շներհել թմրանյութերի հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտվածներին և նրանց, ովքեր քաղաքացիական իրավունքների խմբերը համարել են անարդարացիորեն բանտարկված:
Նախագահ Բայդենը հավելել է, որ առաջիկա շաբաթներին ավելի շատ քայլեր կձեռնարկի, և որ իր վարչակազմը կշարունակի դիտարկել ներման խնդրագրերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ջո Բայդենը երկու քրեական գործով ներում է շնորհել որդուն՝ Հանթեր ԲայդենինԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բայդենին որդուն ներում շնորհելու համար քննադատում են թե՛ հանրապետականները և թե՛ կուսակիցները