«Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի շագանակագեղձի քաղցկեղը ոսկրերից անդին է տարածվել և շատ ցավ է պատճառում, Reuters-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը BBC-ի հետ զրույցում ասել է Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը։

«Քաղցկեղը տարածվել է, մետաստազավորվել ոսկրերում և դրանցից անդին, - ասել է Հանթեր Բայդենը, - «Այն շատ ցավ է պատճառում և հյուծում նրան տարբեր առումներով»։

83-ամյա պաշտոնաթող նախագահի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել Բայդեն կրտսերի հարցազրույցը։

Սպիտակ տունը լքելուց ընդամենը չորս ամիս անց Բայդենը 2025 թվականի մայիսին հայտարարեց՝ իր մոտ շագանակագեղձի քաղցկեղի «ագրեսիվ ձև»-ն է ախտորոշվել՝ նշելով, որ այն արդեն իր ոսկրերին է հասել։

Նրա ներկայացուցիչը հոկտեմբերին տեղեկացրել էր, որ Բայդենը ճառագայթային և հորմոնալ թերապիա է անցնում։

ԱՄՆ 46-րդ նախագահ Բայդենը մեկ ամսից ավելի է, ինչ հանրության առջև չի երևացել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի մոտ քաղցկեղ է ախտորոշվել