Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

Արխիվ

Նախագահի հրամանագրով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը:

Նա այս պաշտոնում փոխարինում է Մխիթար Հայրապետյանին, որը 2023 թվականի դեկտեմբերից զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Թե որո՞նք են Մխիթար Հայրապետյանի գործադիրից հեռանալու հստակ պատճառները, դեռևս պաշտոնապես պարզ չէ։

Ըստ մամուլի հրապարակումների, նախարարի շուրջ ստեղծված իրավիճակին նախորդել է վարչապետի դժգոհությունը հեռախոսների IMEI կոդերի գրանցման համակարգի ներդրման գործընթացից։ Այս մասին Հայրապետյանին պարզաբանում ստանալ չի հաջողվել: