Բաքվում անձրևների հետևանքով բազմաթիվ ճանապարհներ, թունելներ են հեղեղվել

Բաքուն հորդառատ անձրևներից հետո, 22-ը հոկտեմբերի, 2024թ․

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հաղորդում է Բաքվում տեղատարափ անձրևների մասին, որոնց հետևանքով բազմաթիվ ճանապարհներ, թունելներ են հեղեղվել։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, մայրաքաղաքի իշխանությունները խոստացել են «պաշտպանել այն թունելները, որոնցում ջրահեռացման համակարգեր չկան»։

«Թուրան»-ը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ ուժգին անձրևների հետևանքով մեքենաներ են մնացել ջրի տակ, զոհվել է երկու մարդ։