«Հուլիսի կեսին Բաքվում կայացել են Ռուսաստանի և Գերմանիայի պատվիրակությունների գաղտնի բանակցությունները, որոնց մասին ադրբեջանական իշխանությունները անգամ տեղյակ չեն եղել», - այսօր Բեռլինում, Գերմանիայի դաշնային կանցլերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևի պնդմամբ՝ ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովը և Ռուսաստանի նախագահին կից գործող քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։
«Այդ հանդիպման մասին մեզ որևէ տեղեկություն չէին հաղորդել ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Գերմանիայից։ Մեր երկրի տարածքը օգտագործվել է առանց մեզ տեղյակ պահելու», - նշել է Ալիևը։