Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի, ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան վճռորոշ դեր է խաղում Ադրբեջանի և Հայաստանի համար:
«Եթե մենք ընդլայնենք երթուղին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, դա թույլ կտա լուծել տարածաշրջանային բոլոր էներգետիկ խնդիրները», - ասել է Բարաքը: