Բաքուն հաղորդում է զինված ուժերում հերթական վարժանքների մասին

Զորավարժություններ Ադրբեջանում, արխիվային լուսանկար

Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի «Սմերչ» բազմակի հրթիռային համակարգերի ստորաբաժանումները մարտական պատրաստության վարժանքներ են անցկացնում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրությունում նշված է, որ ստորաբաժանումները «կատարել են կրակային դիրքերը փոխելու, կոորդինատները որոշելու, պայմանական հակառակորդի թիրախները ոչնչացնելու առաջադրանքներ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի և Ղազախստանի ԶՈՒ ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացնում