Բաքուն սկսել է ադրբեջանցիներին վերաբնակեցնել Ստեփանակերտում

Արցախ - Հայաթափված Ստեփանակերտը, հոկտեմբեր, 2023թ.

APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր ադրբեջանցի վերաբնակիչների առաջին խումբը ժամանել է Ստեփանակերտ։

Ադրբեջանական իշխանությունների փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաք տեղափոխված ադրբեջանցիների ընդհանուր թիվը 162 է՝ ընդհանուր առմամբ 36 ընտանիք։ «Վերաբնակիչների ամենամեծ խումբը՝15 ընտանիք, Բաքվից է», - հաղորդում է APA-ն։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսպիսով 2020-23 թվականներին Բաքվի վերահսկողության տակ հայտնված շրջաններում վերաբնակեցված ադրբեջանցիների թիվը հասել է 26 հազար 500-ի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևները Ստեփանակերտում «Հաղթանակի զբոսայգի» են բացելԱլիևը կրկին մեկնել է Ստեփանակերտ Ադրբեջանը Ստեփանակերտում բնակարանների վաճառք է սկսում