Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի։
Շուրջ մեկ տարի կալանավորված Գալստանյանը հայտարարեց, որ համաձայն չէ այս որոշման հետ, արդարացում է պահանջում: Այսօրվա դատական նիստից հետո, սակայն, նա տեղափոխվեց իր բնակության վայր:
Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեղադրվում է ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար: Բարձրաստիճան հոգևորականն ու նրա փաստաբանները հայտարարում են, թե Գալստանյանի ու նրա հետ նույն օրը կալանավորված ավելի քան մեկ տասնյակ անձանց նկատմամբ մեղադրանքները կեղծ են, ու որ նրանց կալանքի տակ պահելու որևէ հիմք չեն տեսնում: