Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին կոչ է անում զերծ մնալ Իրաք ճանապարհորդելուց

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանատունը նոր նախազգուշացում է հրապարակել Իրաք ճանապարհորդելու վերաբերյալ։ Դիվանագիտական առաքելությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Իրաք ճանապարհորդելուց, իսկ այնտեղ գտնվող ամերիկացիներին՝ անհապաղ լքել երկիրը։

«ԱՄՆ դեսպանությունը Իրաքում կրկին հիշեցնում է Level 4՝ «Մի ճանապարհորդեք» նախազգուշացումը», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ, որը նաև զգուշացնում է՝ Իրանի հետ կապված զինված խմբավորումները նոր հարձակումներ են պլանավորում Միացյալ Նահանգների քաղաքացիների և Վաշինգտոնի շահերի դեմ։