ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:

Իրավապահները, սակայն, դեռև չեն մանրամասնել, թե ինչ գործի մասին է խոսքը:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն «Ազատությանը» հայտնեց, որ Հակոբյանին ձերբակալել են իշխանության զավթման կոչի կասկածանքով:

Ձերբակալված Ռուբեն Հակոբյանը, որին ոստիկանները բերում էին Քննչական վարչություն, «Ազատությանն» ասաց, որ խոսքը 2024-ին իր կողմից հնչեցած արտահայտությունների մասին է: Մանրամասներ, սակայն, չասաց, քանի որ ոստիկանները թույլ չտվեցին, նրան ուղեկցեցին վարչություն:

Հակոբյանն այս հոդվածով արդեն մեղադրյալ է, գործը դատարանում է: Նա մեկ ամսից ավելի Նուբարաշենի բանտում է անցկացրել, 2025-ի օգոստոսին ազատ արձակվել, խափանման միջոց էր ընտրվել երկրից բացակայելու արգելքը։