ԱԺ նախագահը հարմար առիթի է սպասում, որ այցելի Ադրբեջան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հարմար առիթի է սպասում, որ այցելի Ադրբեջան:

Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու Ադրբեջանի նախագահը հայտարարված խաղաղության պայմաններում չեկավ Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, մինչդեռ վարչապետ Փաշինյանն արդեն հայտարարել է, թե հույս ունի, որ երկու տարի հետո կկարողանա մասնակցել Բաքվում նախատեսված գագաթնաժողովին:

«Ես չգիտեմ՝ ինքն ինչու չեկավ, բայց ես էլ եմ պատրաստվում հարմար առիթի, եթե հրավեր լինի, այցելել Ադրբեջան: Եվ իմ գործընկերոջն էլ (նկատի ունի՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային- խմբ.) հրավիրում եմ Երևան»,- նշեց Սիմոնյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը հույս ունի այցելել Ադրբեջան 2028-ին