ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը

Ազգային ժողով քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը:

Հայաստանի նախագահը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը է առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար։
Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել անցած շաբաթ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ. ուժի մեջ է մտել նրա դատավճիռը։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը Թովմասյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ: Սա նշանակում է, որ դեռ 2024 թվականին կայացված դատավճիռը մտնում է ուժի մեջ: Այդ վճռով Թովմասյանը մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Բայց չի ազատազրկվի, քանի որ անցել է վաղեմության ժամկետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելԻշխանության ՍԴ թեկնածուն դեռ չընտրված՝ հրաժեշտ տվեց ԱԺ-ին