92 կողմ ձայներով ընդունվեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Այն ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ռոտացիոն կարգով:
Վեց ամիս հետո նախագահությունն անցնելու ընդդիմադիր խմբակցության, իսկ հանձնաժողովի անդամները լինելու են 5-ը ՔՊ-ից, 5-ը՝ ընդդիմությունից:
Ազգային ժողովն այսօր ավելի վաղ ընդունել է հանձնաժողովների ստեղծման, դրանց թվի ու ոլորտի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը: Այս պահին խորհրդարանական խմբակցություններն անցան մշտական հանձնաժողովների պաշտոններում թեկնածուներ առաջադրելուն:
Խորհրդարանը կունենա 12 մշտական հանձնաժողով: Նվազագույնը 8 անդամ կունենան հանձնաժողովները՝ 5-ը «Քաղաքացիական պայմանագրից», 2-ը «Ուժեղ Հայաստանից», 1-ը «Հայաստան» դաշինքից: 10 անդամ կունենա Պաշտպանության հանձնաժողովը: