Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողովն սկսեց աշխատանքը

Լուսանկարը՝ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջից

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը, գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները:

Աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել գերատեսչություններում ստեղծել ընդգրկուն աշխատանքային խմբեր:

Նիստի ընթացքում հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը:

2020 թվականի պատերազմից երկու ամիս առաջ ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող հանձնաժողովն ստեղծվել է վարչապետի փետրվարի 19-ի որոշմամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը ազգային անվտանգության նոր ռազմավարություն կունենաՍտեղծվում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող հանձնաժողով