«Այս պատերազմը կազմակերպված փորձ էր փոխելու տարածաշրջանային հավասարակշռությունը»․ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը Բաքվում մասնակցում է Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական համաժողովին, պնդել է, թե վերջին պատերազմը «պարզապես ռազմական բախում չէր, այլ կազմակերպված փորձ՝ փոխելու տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռությունը»։

Իրանի խորհրդարանի խոսնակը Վաշինգտոնի հետ բանակցություններում Թեհրանի գլխավոր բանագնացն է։

Կիրակի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցություններից հետո միջնորդ երկրները՝ Կատարը և Պակիստանը, հայտարարեցին, թե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ։

Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում այս շաբաթ շարունակվում են կողմերի միջև տեխնիկական բանակցությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնն ու Թեհրանն ամփոփել են բանակցությունները Շվեյցարիայում, հայտնել են միջնորդները

Կիրակի օրվա բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց․ «Իրանը հետևանքների կբախվի, եթե չկատարի Վաշինգտոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները հաջողությամբ են ավարտվել. Պակիստանի վարչապետ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հետևանքների մասին է զգուշացնում, եթե Թեհրանը չկատարի պայմանավորվածությունները