Ամերիկյան Axios պարբերականի տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն գաղտնի բանակցություններ է վարում Կուբայի սոցիալիստական հեղափոխության առաջնորդ, այդ երկիրը 1959-ից 2008 թվականները ղեկավարած Ֆիդել Կաստրոյի թոռան՝ Ռաուլ Գիլյերմո Ռոդիրիգես Կաստրոյի հետ։
«Դա ոչ այնքան բանակցություններ են, որքան քննարկումներ՝ նվիրված Կուբայի ապագային», - Axios-ի հետ զրույցում նշել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Պաշտոնական աղբյուրները Կուբային վերաբերող բանակցությունների մասին տեղեկությունները դեռ չեն հաստատում։