Ավստրիան արգելում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումը

Ավստրիան արգելելու է սոցիալական ցանցերի օգտագործումը մինչև 14 տարեկան երեխաների համար, իշխող կոալիցիայի ներսում երկար բանակցություններից հետո այսօր հայտարարել է կառավարությունը։

«Ծնողների համար գրեթե անհնար է վերահսկել իրենց երեխաներին այս հարթակներում, որոնց նպատակն է միտումնավոր կախվածություն առաջացնել երեխաների մոտ», - մամուլի ասուլիսի ընթացքում ասել է փոխկանցլեր Անդրեաս Բաբլերը։

Կառավարությունը նախատեսում է նաև ներդնել նոր պարտադիր դպրոցական առարկա՝ «Մեդիա և ժողովրդավարություն», որպեսզի օգնի աշակերտներին տարբերել ճշմարտությունը կեղծիքից և ճանաչել հակաժողովրդավարական ազդեցության փորձերը։

Եվրոպական միության մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իսպանիան և Դանիան, նույնպես հայտարարել են սոցիալական ցանցերի համար «թվային հասունության» տարիքային շեմ սահմանելու իրենց մտադրության մասին։