1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41, Ռիխտերի սանդղակով 9 բալլ ուժգնությամբ երկրաշարժը մեծ ավերածություններ պատճառեց Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում:
Երկրաշարժը, պաշտոնական տվյալներով, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Նյութական կորուստները գնահատվում են շուրջ 10 միլիարդ դոլար։
37 տարի անց էլ աղետի գոտին դեռ ամբողջովին վերականգնված չէ, ժամանակավոր կացարաններում դեռ ընտանիքներ են ապրում, ոմանք՝ երկրաշարժին տուն կորցրած ու փոխհատուցում չստացած:
2022-ի տարեվերջին Կառավարությունը հայտարարեց, որ ծրագրում է մինչև 2027 թվականը 88-ի երկրաշարժի գոտին ազատել տնակներից։ Սա աղետի գոտին վերականգնելու արդեն 5-րդ պետական ծրագիրն է: Իրականացված չորս ծրագրերով խնդիրը հիմնովին չի լուծվել. ավելի քան երեք տասնամյակ անց էլ մի շարք համայնքներում տնակային ավաններ կան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Սպասվում է նաև նրա այցելությունը Գյումրի, որտեղ Յոթ Վերք եկեղեցում պատարագի է մասնակցելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շիրակի թեմի հոգևորականները, երգչախումբը կբոյկոտեն Յոթ Վերքում վարչապետի մասնակցությամբ պատարագը