Աթենքի կենտրոնում պայթյունից շենք է փլուզվել. 3 մարդ վիրավորվել է, ևս 5-ին փրկարարները դեռ չեն գտել

Հունաստան - Պայթյունի հետևանքով փլուզված շենքը, Աթենք, 25-ը սեպտեմբերի, 2026թ.

Աթենքի կենտրոնում տուրիստական հատվածում՝ Ակրոպոլիսին, Զևսի տաճարին մերձակա Պլակա շրջանում, պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել, երեք մարդ վիրավորվել է, վնասվել են հարևանությամբ գտնվող շենքեր, խանութներ և ավտոմեքենաներ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Փրկարարները դեռ որոնում են հինգ մարդու, այդ թվում տվյալ շենքում բնակվող տարեց ամուսինների, Reuters-ին փոխանցել է մի պաշտոնյա: Շենքի մի մասը վարձակալությամբ զբոսաշրջիկներ էին զբաղեցնում:

Դեռևս պարզված չէ երկհարկանի շենքում պայթյունի պատճառը:

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունն ուժգին էր, «տպավորություն էր, թե ամբողջ շենքը հօդս է ցնդում», - պատմել է նրանցից մեկը:

Հրշեջները և շտապ բուժօգնության բրիգադներն անմիջապես դեպքի վայր են մեկնել: