Ասրյանն ու Լեհաստանի ԶՈՒ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ԶՈՒ-երի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հարցեր են քննարկվել այսօր Երևանում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Լեհաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի խորհրդական Քշիշտոֆ Կրուլի հանդիպման ժամանակ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ՀՀ Զինված ուժերում կատարվող բարեփոխումներին:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով փորձի փոխանակման ծրագրեր մշակելու վերաբերյալ, ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության լրատվականի հաղորդագրությունում:

Հայաստանի ու Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հիմքերը դրվել են 2004 թվականից, իսկ այս տարվա փետրվարին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է կնքվել։

Մայիսին Լեհաստան է այցելել Հայաստանի պաշտպանության նախարարը, այս ամսվա սկզբին՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը: Հայաստանի կառավարությունը նաև որոշել է հունվարից ռազմական կցորդ ունենալ Լեհաստանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստան-Լեհաստան ռազմատեխնիկական համաձայնագիրը՝ կառավարության օրակարգումԼեհաստանն ու Հայաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՓաշինյանը հանդիպել է Տուսկի հետ