Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է ՌԴ նախագահին, ով այսօր պետական այցով Աստանա է ժամանել։ Այցի ընթացքում Պուտինը նաև կմասնակցի ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովին։
«Առանց Ռուսաստանի անմիջական մասնակցության միջազգային խոշոր և նշանակալի որևէ խնդիր չի կարող պատշաճ լուծում ստանալ», ըստ Ինտերֆաքսի, ասել է Ղազախստանի նախագահը՝ հավելելով, թե Պուտինը «պատվով ու արժանապատվությամբ իրականացնում է ռուս ժողովրդի և ռուսական պետականության համար ճակատագրական նշանակություն ունեցող առաքելություն»։
Աստանայի գագաթնաժողովում քննարկվելու են նաև Հայաստանի հարաբերությունները ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, օրեր առաջ հայտնել էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Օվերչուկը բացառել է Հայաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդունումը Աստանայի գագաթնաժողովումՄիաժամանակ, ռուսական կողմը նամակ է հասցեագրել Երևանին՝ նախազգուշացնելով, թե կարող է վերանայել նավթի ու գազի գները, եթե Հայաստանը շարունակի մերձեցումը ԵՄ-ի հետ։
Հայաստանը գագաթնաժողովին կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյան. «ԵԱՏՄ-ից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները օգտագործել»«Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները և մեր ներգրավվածությունն օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար», - այսօր Երևանում հայտարարել է Փաշինյանը՝ պնդելով, թե «մենք առանց նյարդի, գործընկերային հանդարտ աշխատելու ենք և բոլոր հարցերը լուծենք»։