Առցանց փոխանցումների "Золотая корона" հարթակը դադարել է գործել հետխորհրդային տարածքում

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` առցանց դրամական փոխանցումների "Золотая корона" համակարգը դադարել է աշխատել հետխորհրդային մի շարք պետությունների, այդ թվում` Հայաստանի հետ։

«Ազատության» ռուսական ծառայության հաղորդմամբ` ամենայն հավանականությամբ, նման քայլի պատճառը նախօրեին Ռուսաստանի դեմ սահմանված Եվրամիության պատժամիջոցների հերթական փաթեթն է։

«Ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից և Ռուսաստանից MasterCard և Visa համակարգերի հեռանալուց հետո "Золотая корона"-ն դարձել էր արտերկիր փոխանցումների հիմնական հարթակներից մեկը», - տեղեկացնում են ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ամենաընդարձակ փաթեթըՈւրսուլա ֆոն դեր Լայենը բացահայտել է ՌԴ-ի դեմ ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթի մանրամասները