Արցախում իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում հերթական ադրբեջանցին է վիրավորվել։
APA գործակալության տեղեկություններով՝ տուժողը Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 26-ամյա Վասիֆ Չոբանովն է։
«Պայթյունի հետևանքով տուժողը ձախ ձեռքի և դեմքի վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակրավորի կյանքին վտանգ չի սպառնում»,-հաղորդում է APA-ն։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել Խոջալուի շրջանի Մուխթար բնակավայրի մերձակայքում։ Դա ԼՂՀ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղն է։