Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը կվերսկսվի փետրվարի 5-ին

Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմական և քաղաքական գործիչների դատավարությունը կվերսկսվի փետրվարի 5-ին։

Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Բաքվի զինվորական դատարանից ստացված տեղեկությունը։

Արցախի երեք նախկին նախագահների և 2023-ի սեպտեմբերին գերեվարված մյուս արցախցի գործիչների դեմ հարուցված քրեական գործով վերջին դատական նիստը կայացել էր նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին։ Այդ նիստից հետո գործը քննող դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու նպատակով։