Առնվազն 14 մարդ է զոհվել Մեքսիկայում բախումների հետևանքով

Առնվազն 14 մարդ է զոհվել կիրակի օրը Մեքսիկայում ծագած բախումների հետևանքով։

Իրավիճակը երկրում սրվել է «Խալիսկոյի նոր սերունդ» նարկոկարտելի պարագլուխ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի՝ «Էլ-Մենչոյի» դեմ ոստիկանական գործողության և դրա ընթացքում նրա մահվանից հետո։ Առավել կատաղի բախումները գրանցվել են Մեքսիկայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գվադալախարայում, որի ճանապարհների մեծ մասը մի քանի ժամ շարունակ արգելափակված էր այրվող մեքենաներով, հարձակման էր ենթարկվել նաև քաղաքի միջազգային օդանավակայանը։

«Խալիսկոյի նոր սերունդը» ստեղծվել է 2009 թվականին, այն համարվում է Մեքսիկայի խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկը։ Ըստ ամերիկյան աղբյուրների՝ կարտելը զբաղված է հերոինի, կոկաինի, ֆենտանիլի և մետամֆիտամինի խոշոր խմբաքանակների՝ ԱՄՆ մաքսանենգությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեքսիկայում խոշորագույն նարկոկարտելի ղեկավարի սպանությունից հետո անկարգություններ են սկսվել