Առնվազն 10 զոհ՝ ռուսական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Չելյաբինսկի մարզ, Ռուսաստան, արխիվ

Առնվազն 10 մարդ է զոհվել Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքում գտնվող «Պլաստմաս» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ արտադրական ձեռնարկությունը զբաղվում է նաև սպառազինության, մասնավորաբար պայթուցիկ նյութերի արտադրությամբ։ Մարզային իշխանությունները հայտարարում են, որ պայթյունը կապ չուներ ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետ։