Արքայազն Հարին այցելել է Ուկրաինա՝ «ամբողջ աշխարհի մարդկանց հիշեցնելու Ռուսաստանի պատերազմի մասին, թե ինչի դեմ է կանգնած Ուկրաինան, և աջակցել այն մարդկանց, որոնք ամեն ժամ, ամեն օր, աներևակայելի դժվար պայմաններում, արտասովոր աշխատանք են կատարում»։
ITV News-ն է նկարահանել Հարիի այցը Կիևի երկաթուղային կայարան այսօր՝ ապրիլի 23-ի վաղ առավոտյան՝ Լեհաստանից գիշերային գնացքից իջնելիս և հարթակում մարդկանց ողջունելիս։
Հարին Ուկրաինան նկարագրել է որպես «երկիր, որը խիզախորեն և հաջողությամբ պաշտպանում է Եվրոպայի արևելյան սահմանը» և նշել՝ «անհրաժեշտ է, որ մենք գիտակցենք դրա կարևորությունը»։
Արքայազն Հարին ելույթ է ունենեցել Կիևի անվտանգության ֆորումում և իր ուղերձում ընդգծել, որ «սա պատերազմ է արժեքների մասին, ոչ թե միայն տարածքի»։
Իր ելույթում ընդգծել է.- «Ես այստեղ չեմ որպես քաղաքական գործիչ։ Ես այստեղ եմ որպես զինվոր, որը հասկանում է ծառայությունը, որպես մարդասեր, որը տեսել է հակամարտության մարդկային արժեքը, և որպես Ուկրաինայի բարեկամ, որը հավատում է, որ աշխարհը չպետք է սովորի այս պատերազմին կամ անտարբեր լինի դրա հետևանքների նկատմամբ»:
Արքայազն Հարրին Կիևում Պուտինին է դիմել հետևայլ խոսքերով. «Նախագահ Պուտին, ոչ մի ազգ չի շահում մարդկային կորուստներից։ Դեռ կա մի պահ՝ դադարեցնելու այս պատերազմը, կանխելու ինչպես ուկրաինացիների, այնպես էլ ռուսների հետագա տառապանքները և ընտրելու այլ ուղի»։