Արգենտինա–Իսպանիա․ Աշխարհի գավաթում թիմերի երկրորդ հանդիպումը

Առաջիկա կիրակի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի և Իսպանիայի հավքականների հանդիպումը կդառնա երկրորդը՝ մրցաշարի պատմության մեջ։

Մինչ այդ նրանց միջև միակ պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1966 թվականի խմբային փուլում, երբ Արգենտինան հաղթել է Իսպանիային 2-1 հաշվով։ Թիմերի միջև կայացած ոչ պաշտոնական՝ 13 ընկերական խաղերում ևս առաջատարը եղել է Արգենտինան՝ վեց հաղթանակ, երկու ոչ-ոքի։ Վերջին անգամ, սակայն, 2018-ին կայացած ընկերական հանդիպմանը, հենց Իսպանիան է դարձել հաղթող՝ Մադրիդում ջախջախելով Արգենտինային 6-1 հաշվով։

Կիրակի օրը նաև առաջին անգամ Աշխարհի գործող չեմպիոնը գավաթի եզրափակչում կհանդիպի Եվրոպայի չեմպիոնի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսպանիան Աշխարհի առաջնության եզրափակիչում էՖուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը՝ Իսպանիա-Արգենտինա