Սեռական բռնության մասին ահազանգած դեռահաս աղջիկների փաստաբանն «Ազատությանը» փոխանցեց՝ քույրերից մեկն առերեսվել է Վեդիի բնակիչ երկու տղամարդկանց հետ և հաստատել է՝ տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռական բռնության:
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը նաև նշեց, որ չնայած սրան՝ տղամարդիկ ազատության մեջ են, ունեն վկայի կարգավիճակ:
Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս գործով այս պահի դրությամբ մեղադրյալ դեռ չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սեռական բռնություն դեռահասների նկատմամբ. բռնարարներն ազատության մեջ ենՄոր պատմելով՝ սեռական բռնության են ենթարկվել իր երկու անչափահաս աղջիկները, բռնարարներն ազատության մեջ են:
Badoyan News-ն էր օրեր առաջ ահազանգել՝ Վեդիում մանկապղծության դեպք է եղել, իրավապահները կոծկում են զարհուրելի դեպքը, լիարժեք քննություն չի տարվում: Երեխաների հորեղբայրն է բռնարարներից մեկին դանակահարում, այսինքն՝ Ներքին գործերի նախարարության, Քննչականի անգործության հետևանքով հարցը վենդետային է հասել: