«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի հիմնական փուլում է

Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» 1:0 հաշվով հաղթանակ տարավ ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» նկատմամբ։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։

«Արարատ-Արմենիա»-ի հարձակվող Սանդրո Լիման

«Այս հաղթանակը կարևոր էր ոչ միայն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների, այլև հայկական ֆուտբոլի համար, որովհետև առաջին անգամ հայկական ակումբը որակավորվում է Եվրոպա լիգայում: Հիմա էլ չկա որևէ պատճառ, որ մենք մեզ մեր երազանքներից զրկենք, մենք գնալու ենք մեր հաջորդ նպատակների հետևից»,- հետխաղային ասուլիսի ընթացքում ասաց թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորելով հայկական ակումբին՝ մասնավորապես նշել է.- «Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» պատմական նվաճման համար: Սա, իսկապես, նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար»: