Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ- Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն և Ներքին գործերի փոխնախարար։
Իսկ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Կամո Ցուցուլյանը, ով զբաղեցնում էր փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը:
Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը ոստիկանապետի պաշտոնում էր նշանակվել 2025-ի հուլիսին: