Առաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից Ադրբեջան արտահանում. Պապոյան

Առաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում, Գառնիում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլ նաև արտահանում է հնարավոր: Այս պահի դրությամբ բավականին մրցունակ գին ենք ստացել վրացական երկաթուղուց, հետևաբար հնարավորությունները շատ են: Ինչպես սովորաբար պրակտիկան է եղել, իրենք հայտարարել են, մենք հաստատել ենք: Հերթական անգամ կարծում եմ վրացական, ադրբեջանական կողմերը հերթական հաջող գործարքի մասին կհայտարարեն, դուք էլ մեզ հարցում կանեք, կհաստատենք», - ասաց Պապոյանը:

Նախարարը թվարկեց ապրանքների ցանկը, որոնք Հայաստանից կարող են արտահանվել Ադրբեջան՝ ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, միրգ-բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանքներ:

Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդյոք ադրբեջանական շուկան հետաքրքի՞ր է հայկական բիզնեսի համար

Դեկտեմբերի 19-ին Հայաստան է ժամանել ադրբեջանական Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը: