Արաղչին ընդգծել է Հայաստան–Իրան համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը

Հայաստանում Իրանի նոր դեսպան Խալիլ Շիրղոլամին Երևան մեկնելուց առաջ հանդիպել է արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։

Իրանական IRNA-ի փոխանցմամբ՝ Արաղչին ընդգծել է երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը ամրապնդելու համար բոլոր հնարավորությունները օգտագործելու անհրաժեշտությունը։

ԱԳ նախարարը Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բնութագրել է որպես քաղաքակրթական և պատմական։

Շիրղոլամին ներկայացրել է Թեհրան-Երևան երկկողմ հարաբերությունները բարիդրացիական քաղաքականության շրջանակներում ամրապնդելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու իր ծրագրերը։