Արաղչին Լավրովին ներկայացրել է ԱՄՆ-ի հետ հուշագրի մանրամասները

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, ներկայացրել Թեհրանի ու Վաշինգտոնի միջև հակամարտության կարգավորմանն առնչվող փոխըմբռնման հուշագիրը։

Իրանական կողմի փոխանցմամբ՝ Արաղչին ընդգծել է Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիայի «լիակատար դադարեցման» անհրաժեշտությունը։

Լավրովը ողջունել է տեքստի վերջնական մշակումը և հաստատել Ռուսաստանի լիակատար աջակցությունը դրա իրականացմանը, հաղորդում է Իրանի կիսապաշտոնական «Tasnim» գործակալությունը։

Նախարարները կոչ են արել միջազգային հանրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին աջակցել փոխըմբռնման հուշագրին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանի օկուպացիայի շարունակությունն ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի խախտում է. Արաղչի